Գիշերն իջավ

Գիշերն իջավ անամպ, անհուն,Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անունՏալ անուրջի այս սուրբ պահուն.― Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն․․․

Կանէանա նավն հեռակա,Լիճն երազ մ'է, կա ու չըկա.Ջուրի շշունջն է լոկ վըկա,― Շշնջելո՜ւ երջանկություն:

Վերն հազար աստղ, վարն հազար լույս,Կիսաստվերին մեջ հոգեհույզԿը խոսակցին քար, վըտակ, բույս.― Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն․․․

Ու կձայնե մատուռն հստակ.― Սա ծերունի ծառերուն տակ,Այս քաղցրության մեջ բովանդակՔարանալո՜ւ երջանկություն․․․

Comments

Loading comments…