Երնե՜կ, ջո՜ւր

Ո՞վ պիտի երգե քու անփառունակԿյանքիդ միամիտ տաղը, մատա՜ղ ջուր,Որ լո՜ւյծ դայլայլի մը պես շարունակԿը փրփրիս, կ’երթաս դաշտերուն մեջ ուր՝Դարե՜ր դարերով ե՛րգդ է գոհունակ:

Ո՜վ պիտի պատմե վազքերդ մշտոլոր՝Վայրի վարդերու երազանքն ի վար.Ո՜վ պիտի ցույց տա փրփուրներուդ խոր,Հև ի հև կյանքիդ իղձերն հոգևար,Վետ-վետ սեզերու շոյանքն ալ բոլոր:

Լուռ անրջանքի պահուն ցայգային,Ո՜վ պիտի պատմե խիճերուդ լեզուն,ՈՒ հեքիաթունակ սերն ուռենիին,Երբ մութ գիշերով իրեն աղազունՈստերը, փաղչող հոգվույդ կը հայի՛ն…

Միամի՜տ վտակ, դարերե ի դարԴուն մամռոտ ճամբեդ կ’երթաս անմոլոր.Ու երբ կը մեռնին շուրջդ անմխիթար՝Գարնայնի գույն-գույն ծաղիկներդ բոլոր,Երկու քարի մեջ կ’երգես անդադար:

Երնե՜կ քեզ, վտա՛կ, մեռնիլ չունիս դուն.Արցունքե մարմինդ կը վարես անվերջ,Գիշերներու մեջ միայնակ, արթուն,Անսկիզբն, անվերջ, վտիտ փոսիդ մեջԿ’երգես, երնեկ, ջուր, վախճան չունիս դուն…

Ոг երբ այս տողերն մրոտող նիհարՁեռքեն օր մը լոկ պուտ մը հող ապրի,Ոгրիշ քերթող մ’ալ, ինձի չափ հիմար,Պիտի գա հարկավ երգերըդ վայրիՀանգի, չափի տակ առնելու համար:

Մինչև հավերժորեն կյանքո’տ, զվարթո՜ւն,Պիտի կարկաչե քու ջուրըդ հարաշարժ՝Հեգնելով արվեստն ու կյանքը մարդուն…Ո՜վ անմահության ըստվեր գետնաքարշ.Վտա’կ, երնե՜կ քեզ, մեռնիլ չունիս դուն:

Comments

Loading comments…