Սիրո աղբյուր
Ահա՛ կուգամ երջանկության ակերեն,Արյունըս դեռ երազորեն կը հեւաՈւ արցունքներ արտեւանունքըս կ'այրեն։
Աղբյո՜ւր, աղբյո՜ւր, ի՜նչ հըրճվանքով տենդագինԵրկարեցի թըշվառ շրթներըս ակիդՈւ ի՜նչ սիրով ըմպեցի ջո՛ւրըդ անգին։
Ոհ, կուզեի մընալ հավետ ակիդ քով,Նիհար ճակատս կռթնցընել քու քարիդ.Թաղվիլ ջուրիդ երջանկությա՜ն պատանքով։
Ու կուզեի հալիլ կուրծքիդ մեջ անհետ,Լույծ մարմնույդ մեջ կաթի՛լ մ'ըլլալ, կե՛տ մ'ըլլալ,Երգե՜լ, հեւա՜լ, քեզի նըման, քեզի հետ։
Ի՜նչ մոգություն կար մարմինիդ մեջ համակ,Ի՜նչ կ'ըսեին ալիքներըդ վազելով,Ու ի՜նչ հմայք կար փրփուրիդ մեջ ճերմակ։
Շրթունքս դեռ քեզ կը փնտռեն տենդագին,Ու հըրատապ այտերես վար մեղմորենԴողդըղալով կը սահի ցո՛ղը կյանքին...Ահա կուգամ երջանկության ակերեն։
Comments
Loading comments…