Ցնծուն մահ

Քերթողն ըսավ. ― «Անու՜յշ վըտակ,Շյուղերու տակ, ճյուղերու տակՈ՞ւր կը վազես աննըպատակ...

Վարդեր կուլան շուրթիդ վերև,Սեզեր կուտան քեզ բյուր բարև,Քե՜զ կը կանչեն ծաղիկ, տերև...

Լուսնակի ցոլքը ծոցդ առած,Դաշտերու մեջ լայնատարած,Ո՞ւր կը վազես դուն շվարած...

Կյանքդ արդեն կարճ է, ա՛յ վըտակ,Մի՛, մի՛ վազեր ծովն անհատակՊիտի թաղե քեզ ալյաց տակ...

Վտակն հծծեց.― «Թող անդադրումՎազեն ջուրերս. մի՛, մի՛ տրտումԱրցունք կաթեր անոնց սրտում»:

Թո՛ղ, որ երգեմ լույսն ու մութին,Ի՜նչ փույթ թե մահն է քայլ մ'անդին,Ես սիրահար եմ մարմանդին...

Ու մինչ քերթողը կ'երազեր՝Լալո՜վ, վըտակը եռուզեռ,Երգով իր մահը կը վազեր...

Comments

Loading comments…