Ամենքին

Ով վոր լինիք,Ուր վոր լինիք՝Ձեզ հետ է միշտ իմ հոգինՅեվ ամեն տեղՅերգս անշողՀետամըտում ձեր կյանքին։Հե՞ր դուք այդպես,Սողունի պեսԴալարվում էք խե՜ղճ, տարտա՜մ .Սեվ ժխորումՇիրիմ փորումՄարդավայել գոյության։Հե՞ր դուք այդպես,Խլուրդի պեսԽուլ վորջերում անտարբերԿասես յերբեքԶարթնելու չեքՄեղկ թմբիրից նիրհաբեր:Ով վոր լինիք,Ուր վոր լինիք՝Մեր ու ջահել— լծի տակԱյդ հորտ կյանքինՏառապանքինԲաց է անդունդն անհատակ,Վոր պիտ կուլ տաՁեզ անխնա,Անձայն, անլաց, անմռունչ,Վոր պիտ մարեՈւ պաշարեՁեր վշտարեկ ճիչն ու շունչ։Ով վոր լինիք,Ուր վոր լինիք՝Ծեր ու ջահել լծի տակՁեր ճորտ կյանքին—ՏառապանքինԿա մի անմար արեգակ․Վոր կռվի մեջՊայծառ, անշեջՇողն է մաղում հուսաշաղ.Լոկ կռվողիՀարթում ուղի,Ափ հանելով անհապաղ...

Comments

Loading comments…