Առեղծուածը
Ահա՛ վար առայ՝ սև քողը սըգիԵս իմ քնարից.Եւ կուզեմ նորիցԳարնան, վառ սիրոյ քաղցը նւագիՄելանոյշ մրմունջԵրգել անտրտունջ...
Այս մէկը ահա՛ տանջանքի է լար,Ցաւերից հիւսուած.Որ միշտ տխրամածԼոկ վիշտ է երգում տխո՜ւր, միալա՜րԱշխարհի ունայն,Խւերից համայն․․.
Այս մի քանիսն էլ՝ բռնութեան ծովիցՊոռթկած են են մէկ-մէկ,Որ միշտ վշտաբեկ՝Վրէժի՛ անմար և անյաղթ րոցիցԿ'երգեն անողոքԱնէծք ու բողոք...
Սա... լարն է սիրոյ բարա՜կ, ոսկեթե՜լ.Հովւերգով սիրունԵրգում էր գարուն...Եւ հին օրերից գիտէ սիրտ դիւթել՝Ինչպէս մի անգամԱսաց բարեկամ...
Խփե՛մ... և երգե՛մ սէ՜ր, ծաղի՜կ, գարո՜ւն,Եւ իմ սրտի խոր...Ա՜հ, այս ի՞նչ ժխոր,Խեղդուած հեծկլտանք... դիակներ... արիւն...Ո՞վ է արտասւում,Ո՞վ հաց աղերսում...
Լարը ղօղանջեց... ո՞վ էր որ կուլար,..Ո՞վ էր՝ ինձ կանչեց...Ա՜խ, տխո՜ւր հնչեց,Կըտըրուե՜ց, մեռա՜ւ սիրոյ երգի լար...Եւ ես կըսկըծիցԶարթնիցի քընից...
Comments
Loading comments…