Բանվորի երգը

Ես ծնվել եմ մութ խրճիթում մշտաթաց․Աղքատ կյանքի խոպանացած հովիտում,Ուր որ քաղցը մանուկ օրից գրկաբացՉոր ձեռքերով վատուժ կյանքս էր շփշփում։

Ու տալիս էր նա ինձ այնքան կերակուր,Որ չմեռնեմ ու չփախչեմ իր գրկից,Գիշեր-ցերեկ ինձ հսկում էր նա անլուր,Հյուսում շղթա տանջանքների օղակից։

Թոթով լեզուս նա բաց արեց առաջինՎիրոտ կյանքի տառապանքի հևումով,Վաղ վշտերի սափոր շինեց իմ հոգինՈւ լցրեց կսկիծներից մեծ թափով։

Գիշերները անքուն աչքով լալագինՄատաղ կյանքիս ցուրտ խորանի մոտ չոքած,Մոռացվելով փարվում էի ցնորքին՝Ու քուն մտնում հոգնած մտքով ու քաղցած։

Երբեմն հոգիս թրթռում էր, սլանումԴեպի եթեր՝ աստղերի մոտ հուսալով,Ուր որ այնքան ջինջ է, անվիշտ անպատում,Ուր որ աստված մոտ է այնքան իր գահով։

Զարթնում էի վաղ փայտացած մատներովԱնկուշտ քամու ու կարիքի ոռնոցից,Որ բախում էր դուռս սուր-սուր ճանկերով,Կամ ներս մտնում խարխուլ պատե ծերպերից։

Comments

Loading comments…