Բացվեց գարուն
Սրտիս հովտում կանաչագեղԲացվեց գարուն․Ծաղկեց դալար, նազ սիրագեղԾաղիկ սիրուն․Աղբյուրն ունի հոգեզվարթԱնուշ խորխոջ,Հովն է սուլում դլարազարդԴաշտով անխոնջ․Ցնորքներիս ջինջ եթերումՎառ հոգեթովԵրազներիս աստղն է փայլումԱնմար ցոլքով։Եվ երկնառաք իմ քնարիՈսկի լարեր,Սեր են երգում կարոտ յարի―Գիշեր աչեր։Մութն է իջնում սրտիս հովտում․․․Արշալույսին՝Ոլորվում է երազներիս,Երգեր հյուսում,Վաղ խորշոմած վեհ իղձերիսԽիստ ափսոսում։
Comments
Loading comments…