Գարուն է (Շուշանիկ Կուրղինյան)

Գարուն է... գարո՜ւն... երգեր էլ չկանՎէրքեր էլ չկան...Անդորր են ուզում՝ մտքերս հիւանդ,Մուսաս սիրաւանդ:Թո՛ղ ինձ հարազատ, թո՛ղ քիչ մոռացուիմ,Նիհրեմ, չզգացուիմ.Մեծ վիշտը սրտիս ծաղիկների մէջՄտորիմ անվերջ.Նայեմ արևին—թող սրտիս խորքիՍառնամանքիՀալչեն սառոյցներ—սէր ու խինդ թոշնածԱրևից օրհնուածԹող առնեն աւիւն․․․ գարո՜ւն է, գարուն,Անդորրն եմ սիրում...

Comments

Loading comments…