Գեղջկուհու մորմոքը

Ինձի երկինք ասաց սիրի՛ր,Բերեց ծաղիկն ինձ համբոյր.Հովն էլ ասաց—հէ՛չ մի՛ տխրիրՈւ սէր երգեց ինձ բլբուլ:

Աղբիւրն ասաց—առաւօտ վաղԱրի՛ գիրկս՝ հարիդ տես,Մշուշն ասաց—աղջիկ չքնաղԱհա՛ քեզ քօղ հարսի պէս:

Խոր ձորակն ինձ տեղ տուեց,Որ եարիս հետ թագնուեմ.Պաղ վտակը մրմունջ հանեցՈր մեր ձայնը չլսեն...

Բայց մատնեցին մեզ չարքե՛րըԳիւղը խօսեց մեզ վրայ...Ֆալջին ասաց մեր աստղերըԻրար հէ՛չ չեն մօտենայ...

Ու ափուիս իքաց տուին.Ա՜խ... ծամերս քաշքշեց.Ատած տղին ինձ հարս արին,Կարմի՛ր օրս խաւարեց...

Չէ՞ որ երկինք ասաց—սիրի՛ր,Բերեց ծաղիկն ինձ համբոյր.Հո էլ ասաց հէ՛չ մի՛ տխրիրՈւ սէ՛ր երգեց ինձ բլբուլ:

Comments

Loading comments…