Գիշերը

Քնած է երկիր․․․ վիշտը մրափում՝Հոգնած թևերը սև կրծքին խաչած,Նրա ոռնոցով էլ չի մորմոքում,Չարքաշ մարդկության ուղեղը հոգնած։

Թմրած է քաղցը․․․ ու չի քրքրումՕրերով դատարկ վատուժ ստամոքս,Կուշտն ու քաղցածը մայր հողի գրկում,Հավասար քնով քնած են անհոգս։

Միայն ծերունի Մորփեն աչալուրջՆստած է արթուն աշխարհի վրա․Երջանիկ երազ, ցնորք ու անուրջ,Թափում մրափող մտքին անխնա։

Եվ երազում են․․․ երջանիկ ժպիտՄեղմ գալարվում է քնած դեմքերից․Նրա, որ ամբողջ կյանքն է արհավիրք,Նրա, որ գանգատ չունի իր բախտից։

Comments

Loading comments…