Դե՛հ, արի՛, դու արի․․․
Դե՛հ, արի՛, դու արի և կարող,Իմ անճար ու անծայր ցավի ճար․Չէ՛, ես էլ քեզ ատել չեմ կարող,Չեմ հյուսի քեզ ընդդեմ ոչինչ չար։
Սիրտս դեռ մի թիթեռ է ջահել,Չքաղված ու դաղված մի կոկոն,Միայն քեզ կուզեմ հեզ ես հայել․Մինչ հանգի իմ կյանքի երեկոն։
Իսկ թե ի՜նչ բեռ է ինձ– ծանր լուծ,Միշտ խոկալ ու տոկալ անմեկին․Մաշվել շուտ իմ անհույս սիրելուց,Ու չասել— սիրում եմ ես մեկին․․․
Comments
Loading comments…