Դոնի վրա

Նվեր Ն-ինԽաղա՜ղ է․․․ թովիչ․․․ նավակն է լողումՋրի երեսին։Թիերից փախչող կոհակը դողումԶեփյուռի ուսին․․․Նիրհում է Դոնը․․․ քնած են դալար,Սիզավետ ափեր․Բոսյակն է երգում տխուր միալարՈր՝ «շատ է արբեր»․․․Ես վախենում եմ․․․ առաջին անգամՆավակ եմ նստել․Անհայտ երկյուղից սաստիկ կդողամԿուզեմ արտասվել․․․Սակայն իմ դիմաց գգվող ժպիտովԱփն է երևում․Նրան եմ ձգտում անզուսպ փափագովԵվ սրտապնդվում։Այլանդակ տիպար․․․ ես ինձ զզվանքովԱսում եմ լռիկ,Թիերը խլում և հոխորտանքովՊատառում ալիք․․․Ափ եմ դուրս գալիս․․․ թվում եմ ես ինձՉնչին, փոքրոգիԴեմքիս է նայում ծեր Դոնը հեռվիցԾաղրում անհոգի․․․

Comments

Loading comments…