Ինձ մի սիրիր

Ինձ մի սիրիր՝ որպէս գարնանԲողբոջ ծաղկին քնքշօրէն.Կամ տաքարիւն քո առնականՎառ հեշտանքով կուրօրէն:

Երազներով մի՛ տար սնունդ՝Հոգիս չարբի անուրջից,Բաց իմ դիմաց կեանքի անդունդ—Վէրքն ու ոճիրն իւր միջից:

Թող որ քեզ հետ ես համարձակԾծեմ թոյնը՝ տանջանքի.Լինեմ ազատ, խօսեմ՝ արձակ,Ձգտեմ լոյսին՝ փրկանքի:

Եւ ամենքի վշտին մօտիկՄտնեմ այն մեծ խաչի տակ,Որ տանում են ըմբոստ մարդիկԴէպ ընդհանուր նպատակ:

Թող փորձերից սիրտս մաշուիԿրեմ զրկանք ես անվերջ.Դալար ճակտիս կնճիռ շարուիԱյս բարբարոս կեանքի մէջ:

Եւ երբ հպարտ, ձորձևը, հագիսԵլնեմ կարօտ քեզ այցի՝Այն ժամ չոքիր, փարուիր կրծքիս,Խնդրիր սէրս կանացի...

Comments

Loading comments…