Ինչո՞ւ․․․
Այնտեղ՝ խրախճանք շեն պալատներում,Ոսկի և արծաթ,Սեղաններ առատ,Չարն է անպատիժ, դավերին՝ ներում,Վշտերից՝ անտես,Բախտը ժպտերես։
Այստեղ՝ սև կարիք, ճնշում, մաշող սով,Որբերի լաց, կոծ,Քաղցածներ անգործ․Լքած գերիներ, շնչող լոկ հուսով,Ստրուկ և անբախտ․Կործանիչ ժանտախտ։
Այնտեղ՝ շքեղ փառք, անարժան պատիվ,Ձեռքեր արյունոտ,Խղճեր մրուրոտ,Լիրբ շվայտության մոլություն անթիվՏեր ու տիրական,Եվ տենչեր վարձկան․․․
Այստեղ՝ կախաղան, աքսոր, բանտ, մտրակ,Կյանքի սև գիշեր,Տրորած լեշեր.Բողոք, անեծք, ճիչ— բռնի լծի տակ,Արցունք ամեն օր,Զրկանք ահավոր․․․
Այնտեղ՝ փափկասուն, սպիտակ ձեռքերԿյանքից հղփացած,Փորեր յուղ կապած․Սիրո, հեշտանքի շռայլ հաճույքներ,Ինքնիշխան, անկախ,Ամենքից անվախ․․․
Այստեղ՝ կոր թիկունք, ձեռքեր կոշտացածԵվ ծախվածների,Փոր հացի գերիԱգահ հայացքներ, խոնավ, անլույս, ցած,Խարխլած նկուղ՝Մարդը՝ անպտուղ։
Ինչո՞ւ․․․ ո՛վ աստված, ինչո՞ւ այս ամենԱնարդար վիճակԵվ նույն երկնի տակ,Նույն հողի վրա, միևնույն հյութենՉկա հավասարՈչ մի գործ արդար․․․
Comments
Loading comments…