Լուսացիր

Մո՛ւթ է, մո՛ւթ է․․․ ո՛չ արև կա,Ո՛չ չուսին․Սիրտս անզուսպ կարոտ կզգաՋինջ լույսի․․․

Ես գիշերի չեմ դիմանա,Չեմ կարող՝Ոչ ոք ինձնից չի իմանաԽոսք կարող․․․

Հոգիս մաշվեց չասված խոսքիԼծի տակ,Ու ժանգոտվեց լարս ոսկիՈւ միակ․․․

Դե՛հ, լուսացիր․․․ չեմ դիմանա,Չեմ կարող՝Քնա՜ծ են ողջ․ չեն իմանաԵրգ կարող․․․

Comments

Loading comments…