Լսի՛ր

Տնքում են սար, ձոր, ծիլ, ծաղիկ ու խոտ․Քամին՝ կաղկանձում․ բուն վայ է տալիս․Ծով, գետ ու առվակ՝ պղտոր, արյունոտԴիակներ բարձած– գնում են գալիս։

Լսի՛ր․Վերքն է մրմնջում․. սրտերը՝ քաղցածՈւնեն մեծ պայքար, որ խոր թափանցեն,Ուտեն՝ ապրելու, դիակի հյուծվածՆերքին աշխարհը, սիրտը շուտ անցնեն։

Լսի՛ր․Մարմինն է տնքում փոր հացի համար՝Անառակության մեջ լլկված վաղաժամ․Եվ ատամների կրճտոցն անդադարԱնեծք է թափում՝ որ ծախվեց էժան։

Լսի՛ր․Երկունքը մոտ է․ ամեն խաղերիցՈսկորն է շաչում․ և մի վայրկյանիՄի անասնական անհագ մրրկիցԱշխարհ է գալու քաղցած կենդանի։

Լսի՛ր․Լուռ արածում են մարդ և անասուն․Անբան կենդանին գոյության համար,Անխոս զարմանքի ձգած վայնասունՄարդուն խոտակեր արավ արնահար։

Լսի՛ր․Հանքը փուլ եկավ․ կամ կաթսան պայթեց․Մի մեծ փոսի մեջ լեշեր թաղեցին․Դիակը՝ ճոճաց․ լեզուն դուրս կախվեց․Տրորված գանգեր ծովը նետեցին։

Լսի՛ր․Շղթան է զնգում, հաստ ամուր շղթան,Կաղապարը՝ արդար իրավունքների․Տենչերը ըմբոստ, բողոքը՝ մարդկանՏանում է հեռու՝ ճարակման գերի։

Լսի՛ր․Մի՛ սոսկար․ քաջ կաց․ բռնակալությանԾաղկոտ, վառ գարնան փառքն է այսօր,Վերքերը՝ խորունկ․ ոճիրն անխափան․Արյան հեղեղը՝ ալիքներ բոսոր։

Լսի՛ր․Չփախչես․ կանգնիր, հենվիր իմ ուսին․Շուտով վրեժի կուգա ցուրտ ձմեռ․Եվ կթառամեն նոր արշալույսինՆախճիր, բռնություն մինչ այժմ անմեռ։

Լսի՛ր․Չէ՛, չոքի՛ր, շուտ․ սուս, բազկատարած,Երկունքի մեջ է կյանքը, մարդկություն,Քիչ էլ, կծնի ազատն աստված՝Մտքերի գարուն— հավասարություն․․․

Comments

Loading comments…