Խաղաղությո՜ւն հյուղերիդ մութ․․․

Խաղաղությո՜ւն հյուղերիդ մութՈւ գետնափոր․Մկաններիդ՝ հանգիստ չառած․Պարզ սրտերիդ,Վայելքների<ն> միշտ անհաղորդ։

Խաղաղությո՜ւն երազներիդՑավով վիժված․Բաղձանքներիդ միշտ անկատարՈւ շնչահեղձ,Կսկիծներից սահմանն անցած։

Խաղաղությո՜ւն թալանների,ՈճիրներիԵրկրիդ չքնաղ, գեղատեսիլ․Խաղաղությո՜ւնՄեծիդ, փոքրիդ հավե՜տ, հավե՜տ․․․

Comments

Loading comments…