Կեանքի դասը
Հա՜, սողում էինք—թշուառ ու վախկոտ,Գոյութեան համար, հաճոյքից դրդուած.Ու մեր վզերը՝ տոկուն ու ջլոտ՝Միշտ խոնարհ թեքում ուժեղի առաջ:
Կեցցէ տանջանքը, որ համբերութեանԱկըն անսպառ իսպառ չորացրեց.Սողալուն սովոր անխորտակ հակմանԾիլերն անարգ մեր սրտից ջնջեց:
Կեցցե՜ն կառափներ, մտրակ, կախաղան,Սովալլուկ ամբոխ, և կարիք, և հաց,Արեան հեղեղներ, ուր կեանքի գարնանՇողերն յուսոյ մեր դէմ շողշողաց:
Կեցցէ՜ մարդկութեան տանջանքի երկունք,Նոր գաղափարի ծնունդն արդար.Էլ չենք խոնարհի մենք վիզ ու թիկունք —Հա, սողում էինք, բայց էլ չենք սողար...
Comments
Loading comments…