Կյանքի գիշերում, խավարի գրկում․․․

Կյանքի գիշերում, խավարի գրկումԱնվերջ տանջվեցինք, իմ թշվառ եղբայր․Ու միշտ վշտաբեկ, աչքերով անքունԱրցունք թափեցինք, արցունք անդադար։

Ա՜հ, միայն հույսը― մեր հին ծեր դայակ,Դողդոջ ձեռքերով մեղմիկ փայփայում,Հսկում մեր մտքին― աղքատ, անկորովՈւ լավ օրերի հեքիաթներ պատմում։

Comments

Loading comments…