Կոյր երգիչը
Ինչի՞ս է պէտք ծաղիկ, գարուն,Կամ արշալոյս, վերջալոյս...Ինչի՞ս է պէտք—ով է սիրուն,Ով այլանդակ, խեղճ, անյոյս:
Ինչի՞ս է պէտք—ով չի լսում՝Թշնամի է իմ երգին.Ինչի՞ս է պէտք-—ով արտասւում՝Ըմբռնում է իմ հոգին:
Ես ինձ համար ունեմ գարուն,Ո՛չ ոք նրան չի տեսնիԵս ինձ համար ունեմ սիրուն,Ո՛չ ոք նրան չի հասնի:
Անլոյս աչքիս՝ լոյսը կրծքիս—Ինձ արշալոյս, վերջալոյս.Եւ հարազատ միմունջ-երգիս՝Ե՛ս ունկընդիր մինչև լոյս...
Comments
Loading comments…