Հայ կնոջ երգը
Ինչո՞ւ թախիծը դեմքիդՄան ես գալիս դու, հայ կին․Անլուր վիշտը միծտ կրծքիդ,Տանջանքի հետ, անմեկին։
Գուցե ջահել օրերիցՍերդ խեղդած ոտնահար,Որ պահել ես աշխարհից,Փոթորկո՞ւմ է քո դադար։
Գուցե քո բիրտ ծնողիՇահին դարձար դու ապրանք,Եվ քեզ անգութ գնողիՀե՞տն ես ապրում անփրկանք։
Թե՞ հանդգնար դու մեկինՍիրել գաղտնի― երազում․Թշվառ, ստրուկ դու, հայ կին,Մահի գիրկն ես վազում։
Գուցե դատվա՞ծ ե<ս> անպարտՀպվել կյանքի հատակում,Եվ ընկածի մեղապարտԽաչն ես տանում աննկուն։
Դեհ, սթափվի՛ր, հարազատ,Վանիր թախիծը դեմքիդ՝Կռվի՛ր, բողոքի՛ր ազատ․Դա է փրկանքը կյանքիդ։
Comments
Loading comments…