Հավատ, հույս և սեր
Հավատի հետ ես վաղուց եմ ծանոթ,Դեռ վաղ մանկության անհոգ օրերից,Երբ թոթով լեզուս փափագով խանդոտԱղոթք էր կարդում լսած տատիկից։
Հույսն ինձ սնուցեց թևերի վրա,Որպես գթասիրտ հոգատար դայակ․Երազով նախշեց օրերս ապագա,Ու ոսկեզօծեց մտքերս անտակ։
Սերը․․․ զարթնել է իմ սրտի խորքումՍկզբում բարի, որպես ոգու շունչ,Եվ ապա կյանքի գրկում անխնդունՔրքրել սիրտս, խափանել անուրջ։
Եվ իմ տարաբախտ կյանքիս օրերինԻնչո՞ւ չեմ կարող կցորդել նրանց,Որ սերն ու հույսը գրկած հավատինԻշխեին միահեծ կյանքիս դառնացած․․․
Comments
Loading comments…