Հավերժական զրույցներ
Թող օրհնվի պայքարն անհաշտՄտքերի․Եվ չզիջող պահանջներըԱլեկոծ․Ե՛վ տարաժամ հորձանքն անզուսպԿրքերի,Կյանքն՝ անարժեք, ճիչն՝ հուսահատ,Լացն ու կոծ․—Երբ երկնում է՝ ցավն է լափումԱմեն ինչ․Երկունքի դեմ զենք մեկնելուՉիք ոչինչ․․․Ընկերացած ամբոխն ահաԱներկյուղԱվերում է ապարանքներ,Շեն ու գյուղ․Հոր կերտածը որդին կանեՀիմնատակ,Եղբոր սրից եղբայրն է հեզՆահատակ։Երբ երկնում է՝ պիտի ծնվիԱնարգելք․Երկունքով միշտ լուծվում է պարզԱմեն ելք․․․Հայրենիքներ ընկան, ելանԵվ կընկնեն․Ազգերն անփորձ նոր պատրանքներԿը գտնեն։Եվ ոճրագործ հերոսներիՎաշտերովՄահ կը շրջե դալարազարդԴաշտերով։Երբ երկնում է՝ լինում է ցավԵվ արյուն․Երկունքով է ծնվում կյանքինԱյգ, գարուն․․․Ու երբ հանգչի մարդը հզոր,Գերիմաստ,Բաղձանքների թափը լինիՎեհ, զգաստ՝Ա՜հ, ապրեի գեթ մի վայրկյան,Ակնթարթ,Իրավունքիս սրբազան տեր,Ազա՜տ մարդ՝Երբ երկնում էր՝ ես խոստացաՈղջակեզ,Որ քե՛զ համար մնամ կայուն,Սիրեմ քեզ․․․
Comments
Loading comments…