Ձմռան

Փախի՛ր, ձմեռ, փախի՛ր, պառավ,Տե՛ս գարունը գեղեցիկՀորիզոնից սարին առավ,Պեծին տալիս է արփիկ։

Նրա ձեռին չկար սուսեր՝Պառավ կուրծքդ ցցելու,Նա չպարզեց ծաղկոտ թևեր,Քո սառ շունչը կտրելու։

Այլ կենսաբեր մի ժպիտով,Գարուն շնչով քեզ հաղթեց․Փախի՛ր, պառավ, փախի՛ր, շուտովԼեռ ու դաշտը կանաչեց։

1905

Comments

Loading comments…