Մայիսի մեկը

Նվեր Ալ. Ֆ. Մյասնիկյանին

Առանց աստծո,Առանց ծեսի,Եկեղեցու․Բուրժուական այդ կրոնին,Որ դարերով բեռնավորին, վաստակյալինՔարշ է տվել իր հետևիցՀանկարծահոսԲարիքների խոստումներով՝Հանդերձյալում,Ու մթագնել միտքն անկարողԻրավազուրկ տարրի միայնԻր նենգահյուսՀին-նոր ուխտով,—Ստեղծեցինք առասպելը ամբոխային,ԳիտակցորենԵվ իրական պարզությունովՎեհ ու վսեմՏոնը կարմիր,Տոնն անդորրի,Հոգնողների բանակի մեջ,Աշխատանքի սահմաններում՝Խորտակելով մեզ բաժանողԿրոնականԵվ ազգային պատնեշները,Օղակելով երկրագնդիԲանվորության սրտերն արի,Շահն ու պայքար․․․Այսօր շոգի, դարի ուժը — էլեկտրիկ,Մեքենաներ, բահ, մուրճ, քլունգ՝ԱտելությամբՄատնված են անշարժության․Արդյունաբեր աշխատանքիՈրջերի մեջ՝ ֆաբրիկներումԳեհենային ժխոր չկա՝Լուռ է այսօր,Տոն է այսօր,Մեծ, քինառու, սասանականՏոնը կարմիր,Թափորը այն,Որ ապրածը գալիք բախտինԿցորդելովՀարյուրավոր միլիոն բերանՊիտ ցանկանաԱշխարհակալ նվաճումըՆմանների,Հարյուրավոր միլիոն բռունցքՊիտ սպառնաՄա՛հ տերերին, մա՛հ բռնության,ՇահագործմանՈւ իր նեցուկ կապիտալին։

Ահա արփին հուր է մաղումՄեր վրեժի անմար բոցից,Բռնությունը արթնացել էՄեր մտքի պես․Կարկաչահոս գետը, կասես,Իր քաղցրալուր լոզունգներովԿուզե մրցել մեր ճառի հետ,Իշխողների երկիրը նենգԻր դեմքը սև, ամոթապարտՔողարկել է կանաչներով,Շուշանները դաշտի միջինԶարդարել ենՄեր քրտինքի, թափած արյանԿաթիլների շիրիմներըՀողի վրա,Հովիկն անուշ խունկ է ծխումԱնհայտ ընկածԸնկերների ոսկորներին․․․Փողոցներում ալեծածանԾով է հուզվում, մարդկային ծով․․․Փողփողում ենԴրոշները կարմիր, ալ-վառ․ՄրրկաշունչԵրգերն այսօրՆո՛ր շեշտ ունեն,Որ նմանը դեռ չի լսելԺամանակըՓոշեկալած իր ծալքերում․․․ՄրրկաշունչԵրգերն այսօրՆո՛ր թափ ունեն՝Երկրագնդի զրկվածներինԹևավորեց կարմիր Մոսկվան․․․

Comments

Loading comments…