Մենք՝ որպես երկու տարբեր մոլորակ․․․

Մանյային

Մենք՝ որպես երկու տարբեր մոլորակՆոր կյանքի շեմին իրար գրկեցինք․Ես՝ գագաթների հարազատ զավակ,Դու՝ ձյան աշխարհի դուստրը գեղեցիկ։

Օրն է ապստամբ, զարկը՝ քմածին․․․Խուժանը՝ վայրագ, վարդավառ հրդեհ․․․Դու կանգնած էիր որպես շեկ վրձինԵս՝ սև ու խավար, տարագիր նժդեհ։

Ոսկեղեն բոցի լեզուների տակՀին ցնորքներիս խարույկը տեսա՞ր․․․Մենք՝ որպես երկու տարբեր մոլորակ.Մի մեծ խաչի տակ լացինք հավասար․․․

Comments

Loading comments…