Մեր որերը

Լույսը բացվեց դողդոջեցինՑող–շողեր,Վազեց քամին դալար դաշտովԱնտարբեր։

Քնհատ ծաղիկն որորվելովՇնկշնկաց,Սարի լանջից աղբյուրը ջի՜նջԿլկլաց...

Ի՞նչ պատահեց, ո՞ւմ թաղեցինԼուռ դաշտում,Այն ի՞նչ թումբ ե, ուր մարդիկ ենԱրտասվում...

Հա․․․ այդ նա ե— ըմբոստ հոգինՔաջարի,Վոր հանդգնեց էլ չմնալաԽեղճ, գերի.

Հա՜, այդ նա է, վոր իր մահովՎաղաժամԱզատության դափնին խլեցԱնթառամ...

Comments

Loading comments…