Յերկրի ձայնը
Բարբարոս ուժի անվերջ դավերիցԱվեր է դարձել յերկիրը պարարտՆրա այն կրծքին ամեն ավերիցԱնեծքն է հնչում կյանքի մեղապարտ։
«Ազգե՜ր միացեք․․․ կուրծքս է խանձվում:Անտառներ լափող հրդեհից անշէջ.Արյուն արցունքով հողս է հունցվումԼացը տարածվում բերրի շերտիս մեջ:
Կարոտ է հոգիս գարնան դալարի,Ցողազարդ բույսի, յերգին սիրահար,Խոնջացած դեմքիս ել չեն գալարվիԽնկաբույր ծաղիկ, թռչուն ոդապար։
Չի յեռում կրծքիս անդուլ աշխատանք,Գութանի, բահի փայլին եմ կարոտ.Կարծրացած արյուն դառել է պատանքՃնշում է վորպես շղթա ձեռ ու վոտ:
Յես ձեզ կյանք տվի ազատ հյութերից,Սակայն դուք դառաք ստրուկ, գետնաքարշ՝Իսպառ խորթացած հարազատ հոգիցՄըտաք լծի տակ հակումներից գարշ։
Յես ձեզ ծնեցի ազատ, ինքնիշխանՃնշեցիք իրար անարգ ձեռքերով.Իմ բարիքներից կոփեցիք շղթան՝Բռնացաք սրտիս, լեցուն բանտերով։
Comments
Loading comments…