Լուսավորչի կանթեղը (Սիամանթո)

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ ...Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրաԱն կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան...Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ...Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագինԱռտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր...Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդԶգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտԵվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր...

Comments

Loading comments…