Այն երազ էր

Ե՛վ ծանր է վիշտս, և՛ ես քնում եմ,Ե՛վ ահա երազ խորին գիշերով.Այն մեծ երազ է. ես տեսանում եմ՝Հայի մութ աստղը փայլեց մի լուսո՛վ,5Եվ ահա Հայերն, նախանձով վառված,Դիմում են հառաջ, որպես այլ ազգեր,Եվ մատնում է նոցա մեջ Աստված՝Ներելով յուր հետ միավորիչ սեր։Եվ, կարծես, այդ սերն պետք է հաստատվի,10Որ վարձատրե արյունով հոսածՆոցա արտասուք, և ոգևորվիԱնծաղիկ կյանքը Հայ հասարակաց։Զարթնում եմ քնիցս, ինձ պաշարում ենՆույն իսկ հոգեկան ցավի սև օձեր,15Եվ Հային՝ չար բախտ, ինձ գուշակում ենՑավեցե՛ք, Հայեր, տեսածս երարզ էր։

Comments

Loading comments…