Անգին գոհար
I
Ափսո՜ս, աղավնյակ, որ դու չես ծընածԱշխարհստեղծության վեցերորդ օրին,Երբ ճարտարապետ Արարիչն ԱստվածԿանանց փափկությամբ նկարեց Եվային։5Դո՜ւ, այն ժամանակ կլինեիր պատկերԵվ չնաշխարհիկ սիրո գաղափար.Դո՜ւ անամպ երկինք, նա՝ ամպ ու ստվերԵվ ոչ հողեղեն ոք քեզ հավասար։Որի սևաթույր մազերը կիտված10Ծալք-ծալք ցրված են բարակ ուսերով,Եվ վառ աչքերի դյութող հայեցվածԵրբեմն սրտակից փայլում է սիրով,Բայց և, երբեմըն, ամպի պես թխպած,Կրա՜կ է թափում այրող կայծերով։
II
15Անարատ, որպես չըհընձած ցորեն,Մեղսապարտ երկրի մաքուր քավարան.Ա՜խ, թե մեղքերը քեզ չպաշարեն,Եվ դու, մնաս իմ միակ զոհարան։Թեթև փլելով մաքրափայլ օդի,20Քո անուշաբույր շունչն եմ ես զգում,Եվ խոխոջաձայն խաղում տափակիՔո մեղմ, սիրալիր զրույցն եմ լսում.Ծառի տերևներ, հեզիկ շարժվելով,Նազուկ ստերիդ հիշում եմ շարմված,25Եվ ծաղիկները, քեզ բարևելով,Ուզում են ասել, որ դու ես Աստված։Դու համեստ աստղիկ, ամաչկոտ լուսին,Դու իմ խնդություն և վիշտ իմ խորին,Դու իմ պայծառ օր և տխուր գիշեր,30Իմ միակ կյանքում դո՜ւ միակ ընկեր։
Comments
Loading comments…