«Ես այն օրից...»

Ես այն օրից, երբ քո պատկերՇիջավ, որպես մի ճրագ,Տաղտկանում եմ ողբանըվեր.Անմահ է քո հիշատակ։

5Ես այց եկա գերեզմանիդ,Շատ արտասուք թափեցի.Թո՛ղ ճաշակն մաքուր հոգիդԽաղաղություն, ասացի։

Եվ թացում են ինձ արտասուք,10Առատ որպես մի առու,Ա՜խ, հասկանալ կարող չեք դուք.Ունի՞ք սիրտ մի զգալու։

Եվ հնչում է իմ ականջինՍիրո երգը կախարդիչ.15Ո՞ւր ես, հրեշտակ իմ երկնային,Իմ տրտմության սփոփիչ։

Comments

Loading comments…