«Ես տխուր եմ...»

Ես տխուր եմ և չգիտեմ,Ի՞նչպես կանցնե իմ դարը.Ես կարծում եմ, որ բանտում եմ.Հեղձամղձուկ է օրը։5Եվ հանգչում է կյանքիս հոգին,Իմ նազելի մանկություն,Եվ տալու չէ այս աշխարհինՇնորհակալ յուր ողջույն։Նա կըմեռնի, և ոչ ոք ձեռն10Պարզելու չէ դեպի նա.Առե՛ք իմ բեռն, իմ ծանր բեռն,Կամ հո՛ղ, մո՛խիր իմ վերա։Չէ՛, պայծառ չէ՛ իմ հորիզոն,Հառաջ նայել չկամիմ.15Այնտեղ միայն սև Աքերոն,Բայց կազմ նավակ ես չունիմ։Հոգիս անզոր, հոգիս համըր,Ե՛կ և սորան դիմացի՛ր,Խաչըս դժվա՛ր, խաչըս ծա՛նըր,20Կյա՜նք, ինձ ինչո՞ւ խաբեցիր։

Comments

Loading comments…