Իմ վիճակը

(Նվեր վեցերորդ դասատան աշակերտներին)

Չորս պատի մեջ փակված եմ եսԱմբողջ տարին, պարոններ,Գլուխս ծռած, լռիկ և հեզԱնկած եմ այստեղ անտեր:5Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,Աստվա՜ծ, ծագի՜ր ինձ նոր, պայծառ առավոտ։Քեզ ի՞նչ անեմ, ա՜հ, իմ բախտիկ,Ընչո՞ւ համար վճռեցիրԻնձ այսպիսի դառն վիճակիկ,10Կյանք և օրեր տրտմալիր։Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,Աստվա՜ծ, ծագի՜ր ինձ նոր, պայծառ առավոտ:Ահա՛ Զատիկ, բոլորեքյանքՁեռն-ձեռն բռնած, անխափան,15«Եկե՛ք, եղբա՛րք, եկե՛ք գնանք»,—Ասեն միմյանց և գնան։Ահա՛ Ծնունդ, Բարեկենդան,Ողջ ընկերներս զարգացած,Վազում են տուն, վարդանման,20Ուրախ, շքեղ, զվարթացած։Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,Աստվա՜ծ, ծագի՜ր ինձ նոր, պայծառ առավոտ:Միանգամայն, ասել, աշխարհՁայն է տալի խնդության,25Եվ երգեհոն ուրախարարՀնչում է խիստ քաղցրաձայն։Միայն անբախտս լըռիկ-մընջիկ,Անկյունում մի նստելով՝Խիստ ցավում եմ ես անզրուցիկ,30Փոշի, ժանտախտ կուլ տալով։Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,Աստվա՜ծ, ծագի՞ր ինձ նոր, պայծառ առավոտ։

Comments

Loading comments…