Ինձ մի՛ սիրիր

Ինձ մի՛ սիրիր, ինձ մի՛ սիրիր.Ես շատ և շատ փոխվել եմ,Ա՛ռ թաշկինակդ, աչերդ սրրի՛ր,Ես քեզ սիրել կարո՛ղ չեմ։

5Գնացին անդարձ անհոգ օրեր,Մնաց և վառ մանկություն.Կուրծքըս ճնշվեց, և մեռավ սեր...Եվ նա չունի այլ գարուն։

Դու մի՛ ողբար, իմ սիրելի,10Ինձ նոր դու սեր տալու չես.Կա՜պ է հոգիս կնիքով մահի,Թեև ողջ քեզ ինձ զոհես։

Խավար եմ ես, որպես գիշեր,Իմ չորս կողմին փոթորիկ.15Չունի՞մ քեզ սեր, չունի՞մ քեզ սեր,Ես սիրո՛ւմ եմ հայրենիք։

Comments

Loading comments…