Հանգած քնար

Այսպես, իմ Քընար, այսքան ժամանակ,Սիրելով հանգիստ և դատարկություն,Իբրև ժայռերից սեղմված մի գետակ,Մնացիր անշարժ։ Խոսնա՜կ դու շարժուն5Չըհընչեց լարերդ և ոչ մի դաշնակ։

Ապրում եմ մենակ և առանձնացած,Անմասն խառնաձայն ըզբոսանքներին.Ապրում եմ, որպես մարդերից փախած:Աչք չունիմ նայել աշխարհիս կյանքին,10Տատասկի նըման տապալված գետնին:

Ո՜հ, մի կանչեք ինձ, որ ձեզ բան երգեմ,Որ ձեր լսելիքն երգով փայփայեմ.Թե ինքն Ապոլոն նորից փունջերովԶարդարեր ճակատս, ես, հետ քաշվելով15Կասեի նորան. «Մընա՜ս դու բարով»։

Անց կացան օրերս, անցավ և գարուն,Երբ գեղեցկացած մանուկ ուժերով,Իբր սըրաթռիչ արծըվի կորյուն,Թռչում էի ես հըզոր թևերով,20Չըկա՜ր ինձ արգելք, չըկա՜ր բռնություն։

Ահա և այս թերթս, սեղանիս վերա,Առաջ որ գըրիչս թաթախում էի,Դառնում էր իսկույն կենդանի վըկաՍըրտիս զեղմունքին, և մարգարեի25Խոսում էր լեզվով, որ այժըմ չըկա։

Ա՜խ, թեև մեր սիրան ծառի պես լիներ,Ձըմեռը կանաչ տերևից թափվեր.Ամառը որ գար՝ մանուկ աշխուժով,Բանաստեղծական ելևէջներով30Յուր թմրությունից նորի՜ց ըսթափվեր։

Comments

Loading comments…