Սիրո կյանքը

I

Ո՛վ իմ սիրելի, ես սիրող սրտովԽաղաղ ժամանակս կամիմ քեզ զոհելԵվ հոգուս մաքուր, սուրբ զգացմունքովՀրաշալի պատկերդ կենդանագրեր5Կամիմ հավատալ, որ այսուհետևԱնունդ տվեցի ես ապագային,Տվեցի, եթե աշխարհիս առջևՔեզ ճիշտ նկարեց պոետի վրձին։Պոե՛տ, դիցուք, դու փոքր-ինչ հայտնեցիր10Նորա արտաքին գեղեցկությունը,Բայց դու, ո՜վ պոետ, ինչո՞ւ լռեցիրԵ՛վ հոգու կյանքը, և՛ մեծությունը։

II

Ես խոնարհում եմ, որպես թե հաղթված,Ծունր եմ կրկնում որպես հաղթողի15Դափնի պսակով, երեք կարգ հյուսած,Ես բոլորում եմ ճակատն նոր Երգչի,Թե դա կարող էր երևան հանելԱյն աստվածեղեն հոգու հատկություն,Եվ այն սրբության եդեմ նկարել,20Որ երբեք չմտավ ոչինչ նենգություն։Կույսե՜ր Հյուսիսի, ճանապա՛րհ արեք,Ահա՛ ձեր պարծանք, սա ձեր թագուհինՊետք է ճանաչեք, մի՞թե չգիտեք,Որ Սիրո տաճար սորան ասացին։

III

25Նա մա՛ն է գալի, և սիրո հոսանքԱռատ թափում է յուր ճանապարհին,Եվ ձեզ գրկում է մի վերին հրճվանքԵվ հաղթակա՛ն է շքեղ թագուհին։Բարձրագե՜ղ հասակ, հրաշալի կազմված.30Ե՛վ օրորվում է, և՛ բեկբեկվում է,Որպես մի ծաղիկ, զեփյուռից շարժած,Եվ աչեր կյանքո՛վ փայլատակում է։Մանո՛ւկ դու սիրո և գեղեցկության,Թո՛ղ խաղաղ սահեն քո անմեղ օրեր,35Թո՛զ աճե միտքըդ լուսով գիտության,Մաքուր, անարատ, որպես պարզ եթեր։

IV

Նա ման է գալի, և մատաղ սրտերնԱհա՛ մաշվում են սերից կաթոգին.Նա ծիծաղում է, և սիրո մատներն40Գծագրում են նորա շրթունքինՄի ամբողջ դրախտ քաղցր համբույրի,Որ, ես կարծում եմ, ձեռը ԱրարչիՄի անգամ ստեղծեց Ադամի համար,Որ Եվայի սեռն սիրով բարձրանար։45Դու գեղեցիկ ես, ո՜վ թե առավելՈւսման շնորհով գեղեցկանայիր,Եվ քո քույրերիդ, այդ քեզ խիստ վայել,Առաջնորդուհի հանդիսանայի՛ր։

V

Թե սպիտակափառ շուշան ձեռներով50Առնեի՛ր այս թերթս՝ քո սիրով գրած,Թե հոգի բերող կապույտ աչքերովՆայեիր սորան, ով իմ մեծ Աստված,Որքա՛ն հոգևոր ինձ հանգստություն,Որքա՛ն բախտ, և՛ հույս, և՛ երանություն55Կարող էիր դու ինձ հասուցանել։Ո՛վ կույս նազելի, թե ցանկաս հիշելՊոետի անուն, ինչպես մտածեցԵվ ինչպես մեռավ—կարդա՛ այս տողեր—Թո՛ղ ևս հնչեն պապանձած լարեր.60Իմ քնարն կյանքըս քեզ ընծա՛ բերեց։

Comments

Loading comments…