Սևորակ աչեր

Ըստ եղանակին՝Ակնապիշ, անձայն, խորհուրդ ճակատիդ,Պատանի, ո՞ւր ես, մտքով մոլորած.Ներկ ու վրձիններ ցիր-ցան առաջիդ,

Վշյա կտավը քո հանդեպ փռած։Աչե՜ր սևորակ, աչե՜ր սևորակ,Ձեր մեջ փայլում է մի վառվառ կայծակ.Դուք իմ սրտիս մեջ կրակ եք թափում,Դուք եք իմ տերը, ձեզ եմ ես պաշտում։

5Սևորա՜կ աչեր, սևորա՜կ աչեր,Ձեր մեջ տեսնում եմ մի երկնային սեր.Դորանց սիրելո՜ւ եմ մինչև դագաղ,Դո՛ցա պետք է ես լինիմ զոհ, մատաղ։

Դուք, սիրո՛ւն աչեր, դուք, քնքո՛ւշ աստղեր,10Սև եք դարձրել իմ պայծառ օրեր.Դուք մաշում եք ինձ անողորմագինԵվ չեք խնայում հասակիս ծաղկին։

Շողում եք սիրով, մինչ ի մահ գրավիչ,Լցվա՛ծ եք շնորհով, հոգեհան աչեր.10Ինչո՞ւ ձեր միջից այդպես կախարդիչԹափվում են տաք-տաք բոցեղեն կայծեր։

Քանի՜ սպանիչ ցանում եք վիշտեր,Սրտիս մեջ անփորձ և դեռածաղիկ,Քանի՜ տրտմություն, քանի՜ դառն վերքեր՛20Ազդում եք նորան անբույժ, թափանցիկ։

Թափեցե՛ք, ուրեմն, բռնավոր աչեր,Ձեր ողջ թունավոր նետերն իմ վերա.Քո՛ղ այրեն, ուտեն իմ կյանքիս թելեր,Երջանիկ վայրկյան իմ համար չկա։

25Քայց կըմոռանա՞մ, կույս դու նազելի,Այն խաղաղ, պայծառ ժամեր սիրայի,Երբ մեք ձեռն ի ձեռն, լուսնակ գիշերովԶրուցում էինք անույշ երգերով։

Երբ ուսիս վերա գլուխդ խոնարհած,30Իբրև մի քնքուշ, սրտակից ընկեր,Համբուրում էինք միմյանց ցնորված՝Խոստանալով սեր և ոսկի հույսեր։

Դեռ չէ թառամել քո վարդն ինձ տված,Ի նշան անմեղ գրկախառնության,35Ինձ դու մոռացար, անգութ, անաստվածԱյո՛, մոռացար և պարտք սրբության։

Comments

Loading comments…