Օգնեցե՛ք
Արև բացվեց սարի ծերին,Հետն էլ գարուն վարդը ձեռին.Բայց տխուր սիրտս չգտավ մի լար,Որ թշվառին երգեր՝ մի՛ լար։
5Քոռ աշըղի պես, չունգուրը քոքած,Որբերի խաթեր դռնեդուռ ընկած՝Հայոց հին երգիչն հին երգ է երգում,Որ թե սիրում եք Փրկիչն երկնքում,Առեք նրա Խաչն և մտեք աշխարհ,10Օգնեցե՛ք որբին, այնքան վշտահար,Աստված բարաքյաթ տա ձեր տուն-տեղին,Ձեր կալին, հանդին, թաղին ու դեզին,Ձեզ բարեսեր կյանք և ազնիվ ավյուն,—Ասացե՛ք, այս չէ՞ մեր անմահություն։
15Արև բացվեց սարի ծերին,Հետն էլ գարուն վարդը ձեռին,Բայց տխուր սիրտս չգտավ մի լար,Որ թշվառին երգեր՝ մի՛ լար։
Comments
Loading comments…