Անանուն սեր

Իմաստուն խոսքեր սովորեցի ես,Որ հրապուրեմ զորությամբ մթին,Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,Թալիսմանները՝ մեռած և անուժ,Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ...— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ...

Comments

Loading comments…