Անուշ անուրջով պաճուճիր հոգիս
Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,Լքված լռության ծածկոցն է իջել.Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,Իմ տխուր հոգում երգերն են ննջել։Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,Ցրիր քո երգով մռայլ ու համառԱշնան գիշերը իմ լքված սրտից։
Comments
Loading comments…