Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև... Ստվերներն անձևԴողում են դանդաղ... Պաղ, միապաղաղԱնձրև՜ ու անձրև ...Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախԱնհանգստություն...Սպասիր, լսիր, ես չեմ կամենումԱնցած լույսերից, անցած հույզերիցՏառապել կրկին.Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորիցԻմ հիվանդ հոգին...Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,Ինչո՞ւ ես հիշում.Դու այնտեղ էիր, այն աղմկահերԿյանքի մշուշում...Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...Ես ցուրտ մշուշում.Իմ հոգու համար չկա արշալույս —Անձրև՜ է, աշո՜ւն...

Comments

Loading comments…