Գարնանամուտ (Վահան Տերյան)

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղովԺպտում են նորից անտառ ու ձորակ,Եվ հեղեղները խոսուն-սառնորակՈղջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառելԻմ սրտում էլ ես թևերըդ փռել,Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,Դուրս ելա տխուր մենության բանտից.Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

Comments

Loading comments…