Դարձ

Մի օր առհավետ կյանքս կանիծեմՈւ գունատ հույսի քայլերով տարտամԿըգտնեմ ուղին հեռավոր քո տանԵվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։Տըխուր կըժպտաս դու հոգնածորենՈւ հոգնածորեն դուռը կըբանաս —Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։Եվ գթությունը քո քրոջականՍիրտըս կըլցնե խնդության լուսով,Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով,Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ...

Comments

Loading comments…