Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում
Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,Դու դեռ ապրում ես երազի նման.— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայնՊայծառ պատկերըդ այս անապատում...Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռելԵս ամենուրեք քե՛զ եմ որոնում.Դու, երազների լուսե օրրանում՝Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել...Քեզ իմ կարոտի կսկիծն է վառելԵրազանքներում իմ նվիրական.Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել...
Comments
Loading comments…