Դու քնած ես քո տաքուկ անկողնում
Դու քնած ես քո տաքուկ անկողնումԵվ արև բախտի երազ ես տեսնումԴուրսը բքաբեր քամին է տոնում,Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում...Դու քնած ես քո տաքուկ սենյակում,Իսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջԽենթ հեկեկանքով դռներն եմ թակում,Քո փակ դռները անվերջ ու անվերջ։Դու ինձ չես տեսնում լուսե երազում,Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում,Բուք ու հողմերում ես քե՛զ եմ երգում...
Comments
Loading comments…