Ես անջատված եմ հայրենի հողից

Ես անջատված եմ հայրենի հողից,Հայրենի տունըս՝ իմ սրտին օտար.Ինձ այրում է միշտ մի անհագ թախիծ,—Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ...Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,Մագլցում վերև և թավալվում ցած,Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,Հայրենական տուն, հավետ մոռացված...Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,—Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.— Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.

Comments

Loading comments…