Էստոնական երգ
Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տանԳուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգիՍիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավիԱնմխիթար մորմոքումից քո ցավի...
Comments
Loading comments…