Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ
Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ,Քնքուշ ձեռներըդ ես կըհամբուրեմ ,Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտՈւ հեքիաթային լույսեր կվառեմ...Երկար մազերդ կարձակես ազատ,Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիսԿըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—Անուշ խոսքերով կըդյութես հոգիս...Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—Հեքիաթ աշխարհում առհավետ կապված...
Comments
Loading comments…